Մամուլ

Արարատ Միրզոյանը վերջապես գնել է հեռուստացույց, բայց ստիպված ոչ թե ապառիկ, այլ կանխիկ

Արարատ Միրզոյանը վերջապես գնել է հեռուստացույց, բայց ստիպված ոչ թե ապառիկ, այլ կանխիկ։ ԱԺ-ում այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը անդրադարձավ իր ապառիկների թեմային։ Միրզոյանը լրագրողներին ասաց, որ ապառիկներ, վարկեր ունեցել է և հիմա էլ ունի:

Նա պատմեց, որ ԴԱՀԿ-ն իր հաշիվների վրա կալանք էր դրել, որովհետև ավտոմեքենայի ոչ ճիշտ կայանման համար տուգանքը ժամանակին չէր վճարել։ Իսկ երբ ուզեցել էր այլ ապառիկ վերցնել, տվյալ բանկը մերժել էր տեղեկություն տալ։

Լրագրողի հարցին՝ թե ինչու՞ է ապառիկով գնում, եթե իր աշխատավարձը բավականին բարձր է ու կարող է նաև կանխիկ գնել, ԱԺ նախագահը պատասխանեց․

«Եթե հիշում եք, ես այդ մասին խոսեցի այն ժամանակ, երբ վարչապետն ասում էր, որ այդպես հարմար է, և մարդիկ աշխարհում այդպես են անում՝ կանխիկով չեն առնում և առնում են ապառիկով: Այդպես հարմար է շատ, և նույն տրամաբանությամբ ես փորձում էի հեռուստացույց առնել:

Եթե ձեզ շատ հետաքրքիրա, ասեմ, որ ստիպված եղա կանխիկով առնել հեռուստացույցը, երկրորդ՝ տուգանքները վճարել եմ, և ես վատ վարկային պատմություն չունեմ»:


Կիսվել նյութով