Մամուլ

Արարատի մարզում ավտոբուսը բախվել է ծառին, կան 30-ից ավելի վիրավորներ

Արարատի մարզում ավտոբուսը բախվել է ծառին, կան 30-ից ավելի վիրավորներ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Սերժիկ Գրիգորյանը իր վարած FAV մակնիշի ավտոբուսով Բյուրավան-Մխչյան գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 32 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի և Երևանի տարբեր հիվանդանոցեր։

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում է Գետազատ-Երևան երթուղին։ Դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանը, հրամանատարի տեղակալներ Արամ Ադիբեկյանը, Հայկ Դավթյանը և նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Էդգար Սատյանը։

shtapognutyun ararat

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Վթարից կարճ ժամանակ անց շատ արագ ժամանեցին փրկարարները, բժիշկների մի քանի խմբեր և վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում օգնություն էին ցուցաբերում։

Մի քանիսին քաղաքացիները սեփական ավտոմեքենաներով տեղափոխեցին, բայց հալալ էր փրկարարներին ու բժիշկներին, որ վայրկյանների ընթացքում հասան դեպքի վայր։ Ճանապարհային ոստիկաններին էլ էր հալալ. մի քանի վիրավորների ուղեկցեցին, որպեսզի շուտ հասնեն»։

Share