Մամուլ

Արարատի մարզում ամուսինը կոտրել է նախկին կնոջ տան դուռը, վառել բազմոցը և հյուրասենակի սեղանը

Արարատի մարզում ամուսինը կոտրել է նախկին կնոջ տան դուռը, վառել բազմոցը և հյուրասենակի սեղանը

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մարտի 5-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ֆիլիպ Ստեփանյանի գլխավորությամբ, կանխվել է հերթական ընտանեկան բռնությունը Արարատի մարզում։

Ժամը 20։45-ի սահմաններում Ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնավան գյուղի տներից մեկում ամուսինը մտել է իր նախկին կնոջ տուն և ձեռքին եղած կրակայրիչով այրել է տան գույքը։ 

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները օպերատիվորեն ժամանում են գյուղ և կարողանում են տաք հետքերով հայտնաբերել ամուսնուն, ով 36-ամյա Արթուր Բ․-ն է, որին Գարեգին Նժդեհ փողոցից ոստիկանները ձերբակալում և տեղափոխում են Ոստիկանության Արարատի բաժին։

amusin

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է գաղտնի փականով դանակ։

Մինչ ոստիկանները նրան տեղափոխում էին ոստիկանություն, նրա նախկին կինը՝ Ռուզաննա Հ․-ն, ահազանգում է ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության 911 ճգնաժային կառավարման կենտրոն և հայտնում, որ Արթուր Բ․-ն իր տան դուռը կոտրել է, մտել ներս և այրել հյուրասենյակի սեղանն ու վրայի ծածկոցը, ապա տեսնելով, որ ոստիկաններ են մոտենում տանը, դիմել է փախուստի։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Արթուր Բ․-ն Ոստիկանության Արարատի բաժնից ներկայացվել է Վեդիի քննչական բաժին։

Կիսվել նյութով