Արամ MP3-ի ավագ որդին՝ Առնոն ավարտել է դպրոցը․ նա կիսվել է ջերմ լուսանկարով
Այսօր հանրապետությունում տոնական և հուզիչ տրամադրություն է․ բազմաթիվ դպրոցներում շրջանավարտները նշում են վերջին զանգը։
Այդ կարևոր օրը առանձնահատուկ է նաև երգիչ Արամ MP3-ի ընտանիքի համար, քանի որ նրա ավագ որդին՝ Առնոն, ավարտում է դպրոցը։

Արամ MP3-ն և նրա կինը ներկա են եղել որդու վերջին զանգի արարողությանը՝ կիսելով նրա կյանքի կարևոր ու հուզիչ պահը։
Ընտանեկան ջերմ լուսանկարները մեծ արձագանք են ստացել հետևորդների կողմից, ովքեր շնորհավորել են Առնոյին կյանքի նոր փուլ մտնելու կապակցությամբ։



