Աշխարհ

Ավստրալիայում մոլեգնող հրդեհի հետևանքով ոչնչացել է մոտ 500 միլիոն կենդանի․ Սա երկիր մոլորակի պատասխանն է մարդկությանը

«Սա երկիր մոլորակի պատասխանն է մարդկությանը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ անդրադառնալով Ավստրալիայում մոլեգնող հրդեհներին:

«Երկարատև երաշտի պատճառով Ավստրալիային պատուհասել է պատմության մեջ ամենաաղետալի անտառային հրդեհները։ Ոչնչացել է մոտ 6 միլիոն հեկտար անտառային տարածք, 500 միլիոն կենդանիներ, տարահանվել են տասնյակ հազարավոր մարդիկ։

Անցած տարի էլ այրվեցին Ամազոնի և Սիբիրի անտառների մի մասը։ Սա երկիր մոլորակի պատասխանն է մարդկությանը, ցավոք․․․»։

Կիսվել նյութով