Աշխարհ

Ավստրալիայով փոշու փոթորիկ է անցել, և գոլֆի գնդակի չափի կարկուտ է տեղացել

Ավստրալիայով փոշու փոթորիկ է անցել: Որոշ քաղաքներում երկինքը մուգ կարմիր գույն է ստացել, ապա բոլորովին մթնել է:

Իսկ Ավստրալիայի որոշ հատվածներում, այդ թվում՝ մայրաքաղաք Կանբերայում, գոլֆի գնդակի մեծությամբ կարկուտ է տեղացել: Այն վնասել է մեքենաները, կոտրել է ապակիներ:

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս և Քուինսլենդ նահանգներում առաջիկա օրերին կշարունակվեն հորդ անձրևներն ու փոթորիկները:

Դրանք մեծապես օգնել են ամիսներ շարունակվող անտառային հրդեհների դեմ պայքարին և երաշտին:

Աղբյուր՝ shantnews.am

Կիսվել նյութով