ՄամուլՍպորտ

Ավազակային հարձակման ենթարկված Մելինե Դալուզյանը ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կմնա ևս մի քանի օր

Նիդեռլանդներում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ ավազակային հարձակման ենթարկված Մելինե Դալուզյանը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել՝ ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, ուր գտնվում է մինչ այս պահը։

«Դեսպանության տրամադրության տակ եղած տեղեկատվության համաձայն, նա հիվանդանոցում կանցկացնի ևս մի քանի օր»,- ասվում է դեսպանատան հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Մել Դալուզյանի ընկերը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, տեղեկացնելով, որ երկու դիմակավորված անձ, զինված դանակով, երեկ ցերեկն Ամստերդամի կենտրոնում փորձել են թալանել Albert Heijn սուպերմարկետի դրամարկղը՝ սպառնալով աշխատողին. վերջինիս օգնության հասած Մել Դալուզյանը դանակահարվել է։ 

Մելինեն այդ պահին գնումներ կատարելիս է եղել, և տեսնելով տեղի ունեցողը՝ աշխատողին օգնության է հասել, տապալել գողերին։ Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր և ձերբակալել նրանց։ 

Ցավոք, մինչ ոստիկանությունը տեղ կհասներ, հանցագործներից մեկը հաջողացրել է դանակով խորը հարվածներ հասցնել Մելին կրծքավանդակի ու մեջքի շրջանում։ Այնուամենայնիվ, Մելն անգամ վիրավոր վիճակում թույլ չի տվել նրանց փախչել։

Կիսվել նյութով