ՄամուլՍպորտ

Մելինե Դալուզյանին դանակահարել են, սակայն այդ վիճակում կարողացել է փրկել խանութի աշխատակցի կյանքը

Ծանրամարտիկ, Հայաստանի բազմակի չեմպիոն Մելինե Դալուզյանն Ամստերդամում հերոսական արարք է դրսևորել։ Մելինե Դալուզյանին դանակահարել են, սակայն այդ վիճակում կարողացել է փրկել խանութի աշխատակցի կյանքը։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրում է Մելինեի ընկերներից մեկը` Արթուր Մինասյանը, որը նույնպես Ամստերդամում է։

«Դանակով զինված երկու դիմակավորված անձ Ամստերդամի կենտրոնում փորձել են թալանել Albert Heijn սուպերմարկետի դրամարկղը՝ սպառնալով աշխատողին։ Իմ լավ ընկերը՝ Մելը, այդ պահին գնումներ էր կատարում և, տեսնելով տեղի ունեցողը, աշխատողին օգնության է հասել, տապալել գողերին։ Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր և ձերբակալել նրանց։

Մինչ ոստիկանությունը տեղ է հասել, հանցագործներից մեկը հաջողացրել է դանակով հարվածներ հասցնել Մելինեի կրծքավանդակին ու մեջքին։ Սակայն Մելինեն անգամ վիրավոր վիճակում թույլ չի տվել կողոպտիչներին փախչել։

Մելն այժմ հիվանդանոցում է, վիճակը՝ կայուն։ Կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։ Հոլանդական ԶԼՄ-ները հերոսական են որակում նրա արարքը»,– գրել է նա։

Կիսվել նյութով