ՄամուլՏեսանյութ

«Աստծո ձեռքը նրանց գլխին լինի»․ Ծառուկյան հիմնադրամն աջակցություն ցուցաբերեց Արցախում ծնված փոքրիկներին

Մեկ տարի առաջ Արցախի դավադիր շրջափակման պայմաններում ծնված հարյուրավոր փոքրիկներն իրենց ծնողների, քույրերի ու եղբայրների հետ այսօր Մայր Հայրենիքում են։ Բռնի տեղահանմամբ Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքներին շարունակում են աջակցություն ցուցաբերել Ծառուկյան ընտանիքը, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը։

Հերթական նախաձեռնությունից առաջ Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում օրհնության կարգ մատուցվեց, որից հետո Գագիկ Ծառուկյանը, դիմելով Արցախի հայրենակիցներին, նշեց՝

«Աստծո ձեռքը նրանց գլխին լինի։ Այս փոքրիկներն իրականացնելու են այն, ինչին որ մենք սպասում ենք»։

«Դժվար է կյանքը նորից, զրոյից կառուցել, սակայն մեր պարտքն է՝ լինել արցախցի ընտանիքների թիկունքին, միայնակ չթողնել և միշտ ուշադրության կենտրոնում պահել։ Ազգային խնդիրների հաղթահարումը միայն միասնությամբ է հնարավոր»,- հավելեց Գագիկ Ծառուկյանը։

Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին աջակցության հերթական փաթեթը տրվեց։ Օգնությունը շարունակական է լինելու։

Կիսվել էջում