Աշխարհ

Առյուծը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատակցի վրա

Առյուծը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատակցի վրա

Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Արաք քաղաքում առյուծը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատողներից մեկի վրա։ Այս մասին կիրակի հայտնել է Tasnim գործակալությունը։

38-ամյա աշխատակիցը եկել էր առյուծին կերակրելու, մոտենալու պահին կենդանին փախել է վանդակից։ Առյուծի հարձակման հետևանքով տղամարդը մահացել է։

aryuc

Կենդանաբանական այգու տնօրինությունը հայտնել է, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, իսկ կենդանին դուրս չի եկել կենդանաբանական այգուց։ Միաժամանակ ղեկավարությունը քաղաքի բնակիչներին խնդրել է չմոտենալ կենդանաբանական այգու տարածքին։

Կենդանաբանական այգին ժամանակավորապես փակվել է։

Կիսվել էջում