Աշխարհ

Ամենակարճ ամուսնությունը. հարսնացուի նախընտրած երգը դուր չի եկել փեսացուին

Ամենակարճ ամուսնությունը. հարսնացուի նախընտրած երգը դուր չի եկել փեսացուին

Բաղդադում ամուսնական զույգն ամենակարճ ամուսնական կյանքի իրական ռեկորդ է սահմանել:

Պատճառը եղել է հարսնացուի պատվիրած երգը, որի հնչյունների ներքո նա պարել է: Խոսքը սիրիացի երգչուհի Լամիս Կանի «Մեսայտարա» երգի մասին է, որում կան այսպիսի խոսքեր.

iran harsaniq

«Ես գերիշխում եմ,

Եվ ես կվերահսկեմ քեզ,

Ես տիրում եմ,

Դու կենթարկվես իմ խիստ հրահանգներին,

Ես քեզ կխելագարեցնեմ,

Եթե փողոցում նայես այլ կանանց,

Այո, ես գերիշխում եմ,

Դու իմ շաքարի կտորն ես,

Քանի դեռ ինձ հետ ես,

Կկատարես իմ հրամանները»։

Մինչ հարսնացուն պարել է, երկու ընտանիքների միջև վիճաբանություն է ծագել, քանի որ փեսան ու նրա մտերիմները նրա քայլը ընկալել են որպես բացահայտ անարգանք: Սկսվել է ծեծկռտուք, զույգը որոշել է բաժանվել նույն օրը:

Հետաքրքիր է, որ երգչուհին ավելի վաղ հարցազրույց էր տվել, որտեղ բացատրել էր, որ երգում ինքը նկատի ունի, որ կանայք կառավարում են տղամարդկանց իրենց կանացիությամբ, ուրիշ ոչինչ:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով