Մամուլ

«Առավոտյան ու երեկոյան սոդայի թույլ լուծույթ ենք խմում, քլորով ախտահանում տները». ինչպե՞ս են հայերը պայքարում կորոնավիրուսի դեմ Չինաստանում

«Առավոտյան ու երեկոյան սոդայի թույլ լուծույթ ենք խմում, քլորով ախտահանում տները». ինչպե՞ս են հայերը պայքարում կորոնավիրուսի դեմ Չինաստանում

Medialab.am-ը գրում է․ «Հիմա էստեղ շատ հանգիստ է, խիստ վերահսկողություն է, բայց տագնապ չկա, մարդիկ հանգիստ են, որոշ մեծ քաղաքներում արդեն սկսել է աշխատել հասարակական տրանսպորտը»,- ասում է 46-ամյա Մարիամ Մանուչարյանը, ով կրթական ծրագրով այժմ գտնվում է Չինաստանում՝ Պեկինից ոչ հեռու գտնվող Թիենջին քաղաքում։

«Մենք շատ ուշադիր ենք հիգիենային, հիմնականում տանն ենք, բայց տունն էլ օդափոխում ենք ու գրեթե ամեն օր քլոր պարունակող հեղուկներով խոնավ մաքրում ենք անում բոլոր մակերեսները,- պատմում է Մարիամը:

– Ավելի շատ միրգ, բանջարեղեն ենք օգտագործում, կարևոր է օրվա մեջ շատ տաք ջուր խմել՝ 2 լիտրից ավելի: Դե, լիմոնի, սխտորի, սոխի ու կոճապղպեղի ամենօրյա օգտագործման մասին չեմ ասում: Մենք նաև առավոտյան ու երեկոյան սոդայի թույլ լուծույթ ենք խմում: Չինացիներն ավելի շատ՝ կանաչ թեյ»,- նշում է Մարիամը:

Մարիամն ասում է, որ օրվա ընթացքում մեծ ուշադրություն են դարձնում ինչպես հիգիենային, այնպես էլ սննդակարգին: Դուրս գալիս են գալիս բացառապես ջուր ու սննդամթերք գնելու:

բժշկական դիմակներ

«Դիմակ կրելը պարտադիր է, չկրելու դեպքում կարող են տուգանել որոշ տեղերում, հատկապես կենտրոնական մասում: Նաև ռետինե կամ ցելոֆանե ձեռնոց են դնում»,- պատմում է Մարիամը:

Ասում է, որ դիմակ գնելուն հերթ չի հասնում, չինացի ընկերներն են դիմակով ապահովում: 2 օր առաջ չինացի ընկերներից մեկը Կորեայից դիմակներ է ուղարկել:

«Ուշադրության ու հոգատարության պակաս որևէ մեկս չենք զգում, մենք ուշադրության կենտրոնում ենք ինչպես մեր կրթական կենտրոնների, այնպես էլ չինացի ընկերների ու հարևանների կողմից։ Փոխադարձ կապի մեջ ենք նաև Պեկինում Հայաստանի դեսպանատան հետ»։

Մարիամի խոսքով՝ Չինաստանի կառավարությունն առավելագույնն է անում այս իրավիճակում ամեն ինչով իր բնակչության անվտանգությունն ապահովելու համար։

Կորոնավիրուսով վարակվածների բուժումն անվճար է: Մարդիկ բոլորը պետք է վճարվեն այս չաշխատած ամիսների համար:

«Մարդկանց հեռուստատեսությամբ և առցանց իրազեկում էին հիվանդության ընթացքի, մահացության, որոշ ժամանակ անց՝ բուժվողների մասին պաշտոնական տվյալներ: Կային և մեզ էին հասնում նաև ոչ պաշտոնական նկարահանումներ, որոնք նայելու համար քաջություն էր պետք:

Ամբողջ երկրով մեկ դադարեցվել են (մինչ այսօր էլ) բոլոր գործարանների, ֆաբրիկաների, բոլոր տեսակի (կրթական, մշակութային, ժամանցային) կենտրոնների գործունեությունը:

Անգամ սրճարաններ ու բուրգերներ չեն աշխատում: Աշխատում են հիվանդանոցները, դեղատները, ոստիկանությունը ու հասարակական կարգ պահպանող կազմակերպությունները և սննդի մեծ խանութները (փոքրերը փակ են)»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Share