Մամուլ

Առաջին փուլով Հայաստան կտեղափոխվի 49 հայ գերի

Առաջին փուլով Հայաստան կտեղափոխվի 49 հայ գերի

Այսօր գերիների առաջին խումբն Ադրբեջանից կտեղափոխվի Հայաստան: Ըստ թելեգրամ-ալիքներում տարածված տեղեկության, առաջին փուլով Հայաստան կտեղափոխվի 49 հայ գերի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հաղորդագություն էր տարածել, որ սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին:

կարմիր խաչ

Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետն իր խոսքում նշեց, որ շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների՝ պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին:

«Մեր մտածումը հետեւյալն է. այս փուլում պիտի սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես Ադրբեջանի եւ Կարմիր խաչի կողմից, որից հետո ավելի շատ կենտրոնանանք գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների փնտրտուքի վրա, որոնց մի մասը, հնարավոր է, գերեվարված լինեն:

Սա նույնպես շատ բարդ գործընթաց է, եւ այստեղ էլ ակնկալում եմ մեր քաղաքացիների, առավելեւս՝ գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների ընտանիքների անդամների ըմբռնումը»:

Share