Մամուլ

«Սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին». Մանե Գևորգյան

«Սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին». Մանե Գևորգյան

Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին»:

հայ ռազմագերիներ

Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետն իր խոսքում նշեց, որ շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների՝ պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին:

«Մեր մտածումը հետեւյալն է. այս փուլում պիտի սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես Ադրբեջանի եւ Կարմիր խաչի կողմից, որից հետո ավելի շատ կենտրոնանանք գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների փնտրտուքի վրա, որոնց մի մասը, հնարավոր է, գերեվարված լինեն:

Սա նույնպես շատ բարդ գործընթաց է, եւ այստեղ էլ ակնկալում եմ մեր քաղաքացիների, առավելեւս՝ գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների ընտանիքների անդամների ըմբռնումը»:

Կիսվել նյութով