Աշխարհ

Առաջին անգամ իրականացվել է մահացած սրտի փոխպատվաստում

Առաջին անգամ իրականացվել է մահացած սրտի փոխպատվաստում։ Վիեննայում բժիշկները փոխպատվաստել են սիրտ, որը դադարել էր զարկել։ Մինչ այս, աշխարհում նման բան չի եղել։

Համաձայն բժշկական կանոնների՝ դոնորից օրգանը փոխպատվաստել կարելի է, եթե դոնորի մահն արձանագրվել է, սակայն սիրտը դեռևս բաբախում է։ Որպես կանոն, բժիշկները դրա համար հաշված վայրկյաններ են ունենում։ Այս անգամ հնարավոր է եղել սիրտն աշխատեցնել կանգից 13 րոպե անց։

Օրգանը փոխպատվաստվել է 61-ամյա տղամարդու։ Նոր սիրտը նրան է հասել վթարի հետևանքով մահացածից։

Աղբյուր՝ shantnews.am

Share