Մամուլ

Աջարաբեթը 50 միլիոն դրամ է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին

Աջարաբեթը 50 միլիոն դրամ է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին

Աջարաբեթն առաջինն է խաղային ընկերությունների շարքում, որ նվիրատվություն է կատարել։ Աջարաբեթը ստեղծված իրավիճակին ընդառաջ որոշում է կայացրել ՀՀ Առողջապահության նախարարության համար բացված հաշվին փոխանցել 50 միլիոն դրամ՝ ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի։

Ընկերությունն իր ողջ գովազդային արշավն ուղղել է COVID-19-ի կանխարգելմանը և տարածմանը` ստեղծելով coronainfo.am կայքը, որտեղ Դուք կարող եք գտնել օգտակար խորհուրդներ և նորություններ վարակի տարածման վերաբերյալ։

Բացի այդ, ընկերությունը համընդհանուր սոցիալական պատասխանատվության որոշում է կայացրել մարտի 16-ից անցնել հեռահար աշխատանքի, սակայն ընկերության դրամարկղերը, լայվ չատը և առցանց աջակցության ծառայությունը գործում են բնականոն կերպով և հասանելի են բոլոր գործարքների համար։

Աջարաբեթն այս ողջ ընթացքում ախտահանման միջոցառումներ է իրականացրել գլխամասային գրասենյակում և բոլոր մասնաճյուղերում։

Կարևորը Ձեր առողջությունն է։ Կարևորը բոլորի առողջությունն է։

Կիսվել նյութով