Աշխարհ

Աշխարհում արդեն 700.000-ից ավել կորոնավիրուսով վարակված կա

Աշխարհում արդեն 700.000-ից ավել կորոնավիրուսով վարակված կա

COVID-19 Global Cases-ի տվյալներով աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է արդեն 700 հազարը, մահացածներինն այս պահին 33.509 է, բուժվել է ավելի քան 148.824 մարդ:

Վարակվածների թվով առաջինը Միացյալ Նահանգներն է, որտեղ վերջին տվյալներով` արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 132.637 դեպք կամ ողջ աշխարհում առկա դեպքերի մոտ մեկ հինգերորդը:

Կտրուկ ավելացել է նաև մահվան ցուցանիշը. անցած հինգշաբթի հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգներում արդեն 2351 մարդ մահացել է նոր կորոնավիրուսի պատճառով:

Կիսվել էջում