Մամուլ

Անշարժ գույքի շուկայում կնկատվի գնանկում. Մեքենաների գները ևս կիջնեն. Տնտեսագետ

Անշարժ գույքի շուկայում կնկատվի գնանկում. Մեքենաների գները ևս կիջնեն. Տնտեսագետ

168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Սա սպառնում է ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան շուկային:

«Այս պահի դրությամբ մարդիկ նախընտրում են իրենց եկամուտները պահել, գույք ձեռք չբերել: Այն ժամանակ մարդիկ գերադասում էին իրենց գումարով անշարժ գույք ձեռք բերել, մեքենա ձեռք բերել, ոսկի գնել, հիմա պահում են արժույթով՝ դոլար, դրամ, եվրո, որպեսզի լիկվիդային լինի:

Այս տարվա ընթացքում անշարժ գույքի շուկայում կնկատվի գնանկում, պահանջարկը կտրուկ կնվազի ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում: Կնկատվի նաև շինարարության տեմպերի նվազում»,- ասաց տնտեսագետը:

Գնանկում սպասվում է նաև մեքենաների առուվաճառքի շուկայում: Սուրեն Պարսյանի խոսքով՝ շուկան լճացած էր նաև մինչև կորոնավիրուսի պանդեմիան:

«Մեծ քանակությամբ մեքենա է ներկրվել Հայաստան, շուկան հագեցած է, առանց այդ էլ գինը ցածր էր, հիմա ավելի կցածրանա: Մեր բազմաթիվ հայրենակիցներ, որոնք վարկեր էին վերցրել ավտոմեքենա ներկրելու և վաճառելու նպատակով, լուրջ ֆիանանսական խնդիրներ կունենան»,-ասաց տնտեսագետը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում