ՄամուլՏեսանյութ

Աշխատանքային քննարկումից 10-15 րոպե ուշացել էի և վազելով եմ միջանցքն անցել. Մհեր Սահակյան

Աշխատանքային քննարկումից 10-15 րոպե ուշացել էի և վազելով եմ միջանցքն անցել. Մհեր Սահակյան

Աշխատանքային քննարկման ժամանակ Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ չարաշահելով նախագահողի իր լիազորությունները՝ բռի կերպով:

Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, Ձերբակալվածների պահման վայրից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում պատմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը՝ անդրադառնալով

Անդրադառնալով ԱԺ տեսախցիկների ֆիքսած կադրերին, թե ինքը միջադեպից հետո վազելով փախել է՝ Սահակյանը նշեց՝ «Ես աշխատանքային քննարկման գնալիս ուշացել եմ 10-15 րոպե և վազելով եմ միջանցքով անցել: Դա, երևի, օգտագործել են:

Միանշանակ մոնտաժված են կադրերը: Հավատացեք՝ ամեն ինչ իր պատասխանը կստանա: Ես դիմել եմ անհրաժեշտ պաշտպանության: Եթե վարույթն իրականացնող մարմինը կգնահատի, որ ես անցել եմ այդ սահմանը, պատրաստ եմ պատասխան տալ»:

Մհեր Սահակյանը շեշտեց, որ նույնիսկ մոնտաժված տեսանյութում չկա հատված, թե ինքը փակվել է աղջիկների զուգարանում:

Ինչ վերաբերում է իրեն անձեռնմխելությունից զրկելու հնարավորությանը, Մհեր Սահակյանն ասաց. «բարի ճանապարհ իրենց»:

Կիսվել էջում