Մամուլ

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Մարալիկի մանկապարտեզի բացման արարողությանը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 3-ին Մարալիկ քաղաքում ներկա է գտնվել համայնքի միակ մանկապարտեզի բացման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է Տիկին Հակոբյանի պաշտոնական կայքը։

Տոնական միջոցառմանը, որը մեկնարկել է Մարալիկի հոգևոր հովիվ Տեր Վարագ քահանա Հակոբյանի օրհնությամբ, ներկա են գտնվել շվեյցարահայ գործարար, հայ-շվեյցարական առևտրային պալատի նախագահ, «Ազատ դեղագործական» ընկերության նախագահ Մայք Բարոնյանը, տիկնոջ՝ Ռոմի Բարոնյանի հետ։

Ողջույնի խոսքում Ռոմի Բարոնյանը հիշում է, որ երբ 2018-ին առաջին անգամ այցելել է Մարալիկ՝ մանկապարտեզը փակ էր։ «Շատ ցուրտ էր և երեխաները պետք է ձմռանը տանը մնային և չնայած արևոտ օր, մանկապարտեզի շենքը շատ անմխիթար տեսք ուներ։ Ես այնքան հուզված էի, որ որոշեցի այստեղ մի նախագիծ սկսել։

Աննա Հակոբյան

«Օգնություն Հայաստանին» հիմնադրամը միանգամից համաձայնվեց աջակցել և Մարալիկի համայնքապետարանը նույնպես համաձայնվեց, որ մենք վերանորոգենք մանկապարտեզը։ Եվ մենք աշխատանքները սկսեցին նույն թվականի հունիսին։ Բոլորն էլ հրաշալի աշխատանք են կատարել և մենք ուրախ ենք այդ աշխատանքի արդյունքներով»,- ասաց Ռոմի Բարոնյանը։

Տոնական միջոցառման ժամանակ Անի համայնքի ավագանու որոշմամբ պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել Մայք Բարոնյանին։ Մեկ այլ որոշմամբ՝ Մարալիկի մանկապարտեզը վերանվանվել է Ռոմի Բարոնյանի անունով։ Մանկապարտեզի բացման արարողությունից հետո հյուրերը շրջել են մանկապարտեզով, ծանոթացել կատարված աշխատանքներին։

Աննա Հակոբյան

Վերանորոգման արդյունքում մանկապարտեզն ամբողջովին վերակառուցվել է, շենքում ներքին կառուցվածքային փոփոխություններ են կատարվել, կահավորվել է բակն ու թարմացվել է գույքը։

Նախկինում մանկապարտեզ հաճախում էր 50 երեխա, վերակառուցումից հետո մանկապարտեզ կհաճախի արդեն 120 երեխա։

Կիսվել նյութով