Շոու-բիզնես

Անդո և Ռաֆո դուետը նոր երգ ու տեսահոլովակ է պատրաստում

Անդո–Ռաֆո հումորային զույգը պատրաստվում է նոր երգ ու տեսահոլովակ ներկայացնել: Այն լինելու է «Դեպուտատի շոու» նախագծի շրջանակում: Tert.am Life-ի հետ զրույցում Անդոն որոշ մանրամասներ է պատմել սպասվող աշխատանքի մասին:

Դերասանը նշեց, որ նոր երգը ևս լինելու է հումորային շեշտադրմամբ, աշխույժ ռիթմերով և պարային: Երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադելնյանն է, բառերը գրել է Արմեն Վարդանյանը: Նա նշեց, որ դեռ քննարկումներ են ընթանում՝ երգը միայն երկուսով են կատարելու թե ևս մեկ հայտնի երգչի հետ կհամագործակցեն:

rafo ando

«Շատ լավ աշխատանք է ստացվել: Երգը թեմատիկ առումով անդրադառնում է որոշ սոցիալական հարցերի, բայց ոչ թե քննադատություն է, այլ ավելի հետաքրքիր մոտեցում ենք ցուցաբերել»,-ասաց Անդոն:

Նրա խոսքով, նոր երգը հավանաբար, մինչև տարեվերջ կհասցնեն մատուցել լսարանին: Այն կունենա տեսահոլովակ, սակայն թե ով կլինի ռեժիսորը, տղաներն առայժմ չեն որոշել: «Շատ գունեղ տեսահոլովակ ենք պատկերացնում:

Դեռ քննարկումների մեջ ենք նաև սյուժետային առումով: Երգին համապատասխան պարային ռիթմերով, աշխույժ տեսահոլովակ ենք ներկայացնելու»: Անդոն նշեց, որ իրենց նախորդ ու սպասվող ևս մի քանի նոր երգ ներկայացնելու են համերգային ծրագրի շրջանակում.

«Բացի այս ու արդեն հայտնի երգերը ևս 8 երգ ենք նախապատրաստում մեր թիմով, որը վերածվելու է նախագածի: Այն կոչվում է հենց «Դեպուտատի շոու»: Մտադիր ենք մոտ 10 երգ ունենալուց հետո մեծ համերգային շոու ծրագիր անել: Այնտեղ կհնչեն մեր բոլոր երգերը և դրանք կընդմիջվեն հումորային համարներով»,-եզրափակեց նա:

Աղբյուր՝  Tert.am Life

Կիսվել նյութով