Ազատ խոսք

Անդունդի եզրին էին կանգնեցրել Նիկոլին և հրում էին առաջ․ Արման Վարդանյան

Անդունդի եզրին էին կանգնեցրել Նիկոլին և հրում էին առաջ։ Ռեժիսոր Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամուլսարի մասով Նիկոլին մոլորեցնողները, սխալ, կեղծված ինֆորմացիա մատուցողները հարվածի տակ էին դրել Հայաստանում երկրի կայունությունը։ Գաղտնիք չէ, որ վարչակազմը Ջերմուկում պատրաստվում էր ուժ կիրառել։

Ջերմուկցիները, բնապահպանները, հեղափոխական ուժերը հայտարարել էին, որ նահանջի տեղ չունեն` առճակատումը բոլոր հարթակներում և դաշտային պայմաններում անզիջում է լինելու։ Բնականաբար, բլեֆից առաջացած հետևանքների պատասխանատվությունը կրելու էր վարչակազմը՝ վարչապետի գլխավորությամբ, թե դրանից հետո Հայաստանում ինչ կլիներ, երևի մենակ բլեֆ անողները գիտեին։

Նիկոլին իրենց անվերապահ աջակցություն հայտնողները, իրականում, անդունդի եզրին էին կանգնեցրել Նիկոլին և հրում էին առաջ։ Երբ ասում ենք, որ կեղծ ինֆորմացիան Նիկոլին մատուցողները պետք է պատասխանատվություն կրեն` հենց այնպեսի համար դա չէ։ Սաբոտաժը, օտար, հանցագործ ուժերին ծառայելը պոզով-պոչով չի լինում…»:

Կիսվել նյութով