ՄամուլՏեսանյութ

Այս պահին այրվում է Սևան-Հրազդան կասկադի Գյումուշի հիդրոէլեկտրակայանը (Տեսանյութ)

Այս պահին այրվում է Սևան-Հրազդան կասկադի Գյումուշի հիդրոէլեկտրակայանը (Տեսանյութ)

Արգել գյուղում ի ՀԷԿ-ի շինության դիմաց տեղակայված «Т-4» հիդրոագրեգատի 2 ուժային տրանսֆորմատորներում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են  երկու տրանսֆորմատոր (յուրաքանչյուրը՝ 8 տ յուղի տարողությամբ), հարակից տարածքում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկի կառավարման վահանակի սենյակի մեկ պատուհան և փայտյա մանրահատակից մոտ 0․5 քմ հատված: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Հրշեջները կանխել են հրդեհի տարածումը դեպի մյուս 10 տրանսֆորմատորները և «Արգել ՀԷԿ»-ի շինության ներսում գտնվող կառավարման վահանակը:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում