Ազատ խոսք

«Այս բախտավոր նախկին մատուցողուհի ընկերուհուն փոխանցեք…». Լիաննա Մանուկյան

«Այս բախտավոր նախկին մատուցողուհի ընկերուհուն փոխանցեք…». Լիաննա Մանուկյան

ԲՀԿ Ուսանողական Խորհրդի նախագահ Լիաննա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս բախտավոր նախկին մատուցողուհի ընկերուհուն փոխանցեք, որ ինքը շատ փոքր բոյ ու բավական քիչ անցած ճանապարհ ունի, որ կարողանա Գագիկ Ծառուկյանին կամ ԲՀԿ որևէ պատգամավորի, ինչ որ հորդոր անի։

Լվացք փռողի հագուկապով, ԱԺ նիստերին ներկայացող այս կիսախելագար՝ Քրիստինե Պողոսյանը, այսօր ԱԺ֊ում իրեն դրել էր իր երազած կերպարի տեղը։

Հոգեբույժի ու հոգեբանի տվյալները իմ թիմակիցներին փոխանցելուց առաջ, փոխանցիր թիմակիցներիդ, ովքեր իրենք իրենց բերաններով արտահայտվում են, որ «»գիժ են կատարյալ խելագառ»։

Ու մեկ էլ չեմ կարծում Ձեր հոգեբաններն ու հոգեբույժները բարձր պրոֆեսիոնալիզմ կունենան, քանի որ այդ դեպքում առաջինը Ձեզ կբուժեին, ( չնայած մեկ անգամ չէ, որ առիթ ենք ունեցել համզովելու՝ ամեն բան այդ ուղղությամբ կորած է)։

Ոչ հարգելի՛ս, չմոռանամ խոսել այն մասին, որ բոլորս ենք տեղյակ, թե ինչպես հասաք Վարչապետի օգնականի կարգավիճակին և հետո ինչպես և ինչ պատճառով բառիս բուն իմաստով Վարչապետը իր գլխից ազատեց Ձեզ՝ ուղարկելով ԱԺ։
(Ով չգիտի սիրով կպատմեմ)

Բախտի բերմամբ հասել ես ՀՀ Ազգային Ժողով, ֆեյսբուքյան պատիդ նկարը Իտալիայի դրոշն ես դրել, ի՞նչ իրավունքով ես Հայաստանի համար որոշում կայացնում։

Քրիստինե Պողոսյան, ես էլ քեզ հորդորում եմ՝ ծանոթ հոգեբանիդ ու հոգեբույժիդ դիմիր սեփական խնդիրներդ լուծելու համար, խելքդ գլուխդ հավաքիր, ձայնդ կտրիր ու հանգիստ նստի տեղդ»։

Կիսվել նյութով