Մամուլ

Այսօր Ռիտա Սարգսյանի ծննդյան օրն է

Այսօր Ռիտա Սարգսյանի ծննդյան օրն է

Ռիտա Սարգսյանը 2010 թվականից «Նվիրիր կյանք» արյան քաղցկեղ և այլ ծանր հիվանդություններ ունեցող երեխաների բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն էր։ Հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին և 2017 թվականի դրությամբ աջակցում է 495 երեխայի։

Հիմնադրամի և Առաջին տիկնոջ ջանքերով լիովին վերակառուցվել և վերազինվել է ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը», որտեղ գործում է տարածաշրջանային նշանակության ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք և ցողունային բջիջների լաբորատորիա։

Ռիտա Սարգսյանը ծնվել է 1962 թվականի մարտի 6-ին, Ստեփանակերտում։ Ավարտել է Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան 3-րդ միջնակարգ դպրոցը՝ ստանալով երաժշտական կրթություն։

2020 թվականի նոյեմբերի 16-ին Ռիտա Սարգսյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նրա մոտ ախտորոշվել էր քովիդ։ Նշենք, որ տիկին Սարգսյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 20-ին:

Կիսվել էջում