ԱշխարհԺամանց

Այսօր բարության ինքնաբուխ դրսևորման օրն է

Այսօր բարության ինքնաբուխ դրսևորման օրն է

Այսօր բարության ինքնաբուխ դրսևորման օրն է (Random Acts of Kindness Day), որն աշխարհում նշվում է ամեն տարի փետրվարի 17-ին, միջազգային բարեգործական կազմակերպությունների վերջերս իրականացրած նախաձեռնություններից մեկն է։

Այս տոնի պատմությունը սկիզբ է առնում ԱՄՆ-ում, սակայն արդեն ներկայում այն ունի համաշխարհային նշանակություն և նշվում է անկախ քաղաքացիությունից, ազգությունից և կրոնական համոզմունքներից:

Նման տոների կազմակերպիչները նշում են, որ պետք է լինել բարի բոլորի հանդեպ, ոչ թե պարզապես բարի, այլ անսահման ու անշահախնդիր:

Այս տոնն առավելապես հայտնի է Արևմտյան Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում, որտեղ այսօր բազմաթիվ քաղաքներում ավանդաբար անցկացվում են բարեգործական միջոցառումներ և մարաթոններ, որոնց մասնակցում են հայտնի դերասաններ, հասարակական և քաղաքական գործիչներ:

Կիսվել նյութով