Ազատ խոսք

Այսօր ականատես եղա մի իրավիճակի, որից ուղղակի ուրախությունից ջանովս դող անցավ

Այսօր ականատես եղա մի իրավիճակի, որից ուղղակի ուրախությունից ջանովս դող անցավ։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Գարիկ Գալիկյանը։

«Երևան քաղաքի Հանրապետության փողոցից մեքենայով ձախ շրջվեցի դեպի Վարդանանց փողոց։ Վարդանանց փողոցում մեքենաների երկկողմանի կուտակումներ էին, ինչը միշտ է լինում՝ այդ ժամերին փողոցը ծանրաբեռնված է լինում։

Հեռվից լսվեց շտապ օգնության մեքենայի ազդանշանը, ու բոլոր մեքենաները միանգամից աջ քաշվեցին ու կանգ առան՝ ճանապարհ բացելով շտապ օգնության մեքենայի համար, որն իր հերթին հանգիստ անցավ բացված ճանապարհով։ Անկեղծ նման բանի Հայաստանում երբեք ականատես չէի եղել, ավելին միշտ ականատես եմ եղել, որ անգամ հնարավորության դեպքում ճանապարհը չեն բացում։

Ասածս նրանում է, որ եթե ցանկանում ենք դառնալ լավ պետություն, առաջինը յուրաքանչուրս մեր մեջ պետք է փոխենք ամեն ինչ և անենք այն ինչ պետք է անենք, անկախ նրանից թե ով է քո պետության ղեկավարը, կամ իշխող ուժը։

Իհարկե դա լավ չէ, դա նորմալ է, բայց անգամ այդ նորմալը, որը չես տեսնել և տեսնում էս ակամաից հիացմունք էս ապրում։ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՏ» ,- գրել է Գալիկյանը։

Կիսվել էջում