Շոու-բիզնես

«Այն եզակի երգչուհիներից եմ, որն ուռճացված չի ներկայացնում իր գործունեությունը»․ Գաբի Գալոյանի համարձակութան սահմանն ու տարբերվող ֆոտոշարքը

«Այն եզակի երգչուհիներից եմ, որն ուռճացված չի ներկայացնում իր գործունեությունը»։ Երգչուհի Գաբի Գալոյանը նոր ֆոտոշարք ունի, որտեղ ներկայացել է աֆրիկուհու կերպարով: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմեց, որ վերջին տարիներին շատ տարված էր աֆրիկյան երաժշտական մշակույթով, արդյունքում սկսել է մանրամասն ուսումնասիրել հարավաֆրիկյան կանանց նիստուկացը, հագուկապը:

«Ֆոտոշարքն իրականացնելիս ինձ օգնեց ոճաբան Արմեն Երիցյանը: Նա քաջատեղյակ է տարբեր ազգերի մշակույթներին, դրանց նշանակությանն ու, ըստ իս, իր տեսակով Հայաստանի ամենակրեատիվ դեմքերից մեկն է: Լուսանկարիչն Արտաշես Մարտիրոսյանն է: Առաջին անգամ էի աշխատում այս թիմի հետ և շատ հաճելի էր»,- ասաց երգչուհին:

Գաբի Գալոյան

Կերպարային տեսանկյունից Գաբին միշտ աչքի ընկել իր համարձակ հագուկապով, իսկ երգարվեստի առումով առավել հայտնի են նրա՝ ազգային երգերի cover-ները։ Երգչուհուց հետաքրքրվեցինք՝ արդյոք կերպարային հակասություն չի նկատում․

«Կերպարային հակասություն չի կարող չառաջանալ, որովհետև այս տարիների ընթացքում տարբեր կերպարներով եմ հանդես եկել, սակայն ես շատ հստակ տարբերակում եմ, թե ինչ է պետք կրել հայկական երգեր երգելիս: Իմ համերգային հագուստները պատրաստում էին ոճաբանները՝ էթնիկ հայկական ոճում, իսկ կյանքում ես բացարձակ տարբեր եմ՝ հիփփի և ազատ ոճ նախընտրող մարդ»:

Բաց հագուստներով ներկայանալիս երգչուհին ունի իր չափը, այն է՝ չհատել վուլգարության սահմանը․ «Ես մարդու բաց մարմնին այլ կերպ եմ վերաբերում: Դա ինձ համար արվեստ է: Չեմ սիրում փնթիություն, վուլգարություն, սահմանն ինձ համար այդտեղ է»:

Գաբի Գալոյան

Վերջին տարիներին Գաբին բավականին հաճախ է շրջագայում համերգային ծրագրերով, թեև նոր տեսահոլովակներ այդքան հաճախ չի ներկայացնում: Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է կարողանում այդքան համերգներ ունենալ, հատկապես, սփյուռքում, եթե նորություններ հաճախ չի ներկայացնում։

«Համերգային ձևաչափը հաղթեց․ առաջարկների քանակն այնքան շատ էր, որ այլ գործունեության համար պարզապես ժամանակ չէր մնում: Տեսահոլովակ նկարահանում եմ, երբ Հայաստանում եմ լինում: Ես այն եզակի երգչուհիներից եմ, որն ուռճացված չի ներկայացնում իր երաժշտական գործունեությունը: Վերջին 3 տարվա ընթացքում, փաստացի, համերգներով ամենաշատ ճանապարհորդած հայ երգչուհիներից մեկն եմ, բայց փորձում եմ համեստ ներկայացնել դա»,- ընդգծեց Գաբին:

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Կիսվել նյութով