Մամուլ

Այդ փողոց դուրս եկած ոհմակը, որը Քոչարյանի ազատությունն էր պահանջում, նրանք բոլորը վարձու շնիկներ են

«Շատ նորմալ է, որ Քոչարյանի կողմնակիցները ուզում են պաշտպանել Քոչարյանին, պահանջում են, որ նրան ազատ արձակեն, հարց չկա, բայց թող դրանից առաջ, նախ, իմ տղային վերադարձնեն, Մարտի 1-ի 10 զոհերին վերադարձնեն։

Դրանից հետո ես անձամբ կխնդրեմ Նիկոլ Փաշինյանին, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակի»,- ասաց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը՝ անդրադառնալով նախօրեին ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կազմակերպված ակցիային։

Նրա խոսքերով՝ հնարավոր չի, որ Քոչարյանը լինի ազատության մեջ ու անմեղ ճանաչվի, ինչպես նրա կողմնակիցներն են պահանջում, քանի որ կատարվածի հիմնական ու գլխավոր մեղավորը Քոչարյանն է։

«Իսկ այդ փողոց դուրս եկած ոհմակը, որը դուրս էր եկել փողոց ու Քոչարյանի ազատությունն էր պահանջում, նրանք բոլորը վարձու շնիկներ են, որոնց վարձել էին ու ասել, թե ինչ պետք է վանկարկեն։

Դրանք անգամ չգիտեն, թե Քոչարյանին ինչ մեղադրանք է առաջադրված, չգիտեն, թե ինչ է նշանակում սահմանադրական կարգ տապալել, 10 զոհերի սպանություն, թալան։

10 տարի շարունակ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակ գտնվել ենք ֆաշիստական կոնցլագերում։ Իսկ այդ վարձու շնիկները այդքան բան չեն հասկանում»,- ասաց Քլոյանը։

Սարգիս Քլոյանը Քոչարյանի կողմնակիցներին հորդորեց այլևս փողոց դուրս չգալ, քանի որ հաջորդ նման ակցիայի դեպքում ինքն իր որդու՝ Գոռ Քլոյանի նկարը ձեռքին գնալու է նրանց ընդառաջ՝ պատասխան պահանջելու, որ եթե Քոչարյանն անմեղ է, ապա ով է սպանել իր որդուն։

«Եթե պատասխան չտա, էդ բարձրախոսը վերցնելու եմ տամ էդ խոսացողի գլխին։ Դա ինչ խեղկատակություն է։

Ինչն է նրանց հույսը։ Թող մտնեն համացանց ու կարդան մեկնաբանությունները։ Ժողովուրդը կատաղած է։ Ի՞նչ է, ուզում են քաղաքացիական պատերա՞զմ հրահրեն Երևանում։

Մարդիկ մերժում են դրանց։ Իրենց արածը շատ վտանգավոր քայլ է։ Մարդիկ մերժում են նրանց ու թող խելքները հավաքեն ու այլևս այդ գործերով չզբաղվեն։

Դատ կա, դատաստան կա, դատավոր կա։ Թող օրենքը որոշի, թե ինչ է լինելու Քոչարյանի հետ։ Վերջ»,- ասաց Քլոյանը։

Սարգիս Քլոյանին առավելապես զայրացնում է, որ Քոչարյանի կողմնակիցները շահարկում են Արցախի անունը՝ փորձելով ընդգծել Քոչարյանի կարևորությունը։

«Թող նրանք հեռու մնան Արցախից, Արցախի անունը չվարկաբեկեն ու չշոշափեն»,- եզրափակեց Քլոյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ի պաշտպանություն Քոչարյանի, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում դատախազության դիմաց՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Քոչարյանին, Արցախի հերոսին։

Քոչարյանի աջակիցները, սակայն, հենց փողոցում առճակատվում էին պատահական անցորդների հետ, որոնք հիշեցնում էին, թե ով է Քոչարյանը և ինչ է արել։

Աղբյուր՝ 1in

Կիսվել էջում