Մամուլ

«Ամպերից վերև եմ, ինձնից վերև մենակ Աստված է, եթե սարը տանք Հայաստան չի լինի»․ Իշխանասարում զոհվել է Արմեն Քարամյանը

«Ամպերից վերև եմ, ինձնից վերև մենակ Աստված է, եթե սարը տանք Հայաստան չի լինի․ Իշխանասարում զոհվել է Արմեն Քարամյանը

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել է զինծառայող Արմեն Արմանի Քարամյանը:

Արմենը մեկնել էր ծառայության 2021 թվականի հուլիսին, ծառայել է Գորիսի զորամասերից մեկում, այս մասին Bavnews.am-ի հետ զրույցում պատմեց հերոսի մայրը՝ Արմինե Ոսկանյանը։

Արմենը 19 տարեկան էր, ծնունդով Վանաձորից, միակողմանի ծնողազուրկ էր, հայրը 9 տարի առաջ էր մահացել։ Ունի 2 քույր, մեծը՝ 20 տարեկան է, իսկ փոքրը՝ 11։

Մեր հերոսը զոհվել է Իշխանասարում, սեպտեմբերի 13-ին, չի ենթարկվել նահանջի հրամանին ու բեկորային ծանր վնասվածք է ստացել։

armen qaramyan 2

«Շատ էր սիրում դիրքեր գնալ, միշտ մեծ քրոջը ասում էր ամպերից վերև եմ, ինձնից վերև մենակ Աստված է։ Հպարտանում էր, որ Իշխանասարում է ու միշտ ասում էր, եթե սարը տանք Հայաստան չի լինի, դրա համար էլ չի ենթարկվել հրամանին։

Ընկերները Արմենին անվանում էին Կպո, այդ մականունն են դրել՝ Իշխանասարի Կպո։ Էդպես են ճանաչում իրեն բոլորը՝ Գորիսում ու արդեն Վանաձորում։

ishxanasari kpo

Շատ երազանքներ ուներ, բայց ցավոք․․․ որովհետև տան միակ արու զավակն էր»։

Խորին ցավակցություն ենք հայտնում Արմեն Քարամյանի ընտանիքին և հարազատներին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ:

Կիսվել էջում