Մամուլ

Ադրբեջանը հրետանի է կիրառում Հայաստանի սահմանին

Ադրբեջանը հրետանի է կիրառում Հայաստանի սահմանին

Տելեգրամյան ալիքներով այս պահին արագորեն լուրեր են տարածվում, որ Ադրբեջանը հրետանային հարձակում է սկսել Հայաստանի վրա: Մասնավորապես, կրակոցներ են լսվում Գորիսի, Ջերմուկի և Վարդենիսի գյուղերում:

Մեզ հասած տեղեկություններով` Գորիսի ուղղությամբ թշնամու Զինված ուժերը կիրառել են հարվածային անօդաչու սարք։ Մեկ այլ տեղեկությամբ էլ` կրակ են բացել Սյունիքի մարզի Խոտ, Խոզնավար եւ Դավիթ Բեկ գյուղերի ուղղությամբ։

sahman dirq

Տրված է համար մեկ պատրաստվածության հրաման։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան։

Կիսվել էջում