Մամուլ

Աղքատին տալիս ենք աղքատության նպաստ, որ շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան

Աղքատին տալիս ենք աղքատության նպաստ, որ շարունակի մնալ աղքատ։ Կառավարությունում վաչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված անապահովության գնահատման և սոցիալական աջակցության ծրագրերին։

Վարչապետն ասել է, որ ՀՀ-ում գործող անապահովության գնահատման և սոցիալական աջակցույթան գնահատման համակարգը, գիտակցորեն, թե ենթագիտակցորեն, ուղղված է էղել աղքատության կոնսերվացմանը կամ պահպանմանը։

«Աղքատին տալիս ենք աղքատության նպաստ, որ ինքը շարունակի մնալ աղքատ։ Ասում ենք՝ այ, տե՛ս, եթե պարզվի՝ կով ունես և կաթ ես ստանում, պիտի զրկենք աղքատության նպաստից, տե՛ս՝ հանկարծ կով չունենաս, հանկարծ չաշխատես, եթե իմանանք՝ աշխատում ես, նպաստ ես ստանում, նպաստից կզկենք»,-ասել է Փաշինյանը, ապա նկատել, որ գոյություն ունեցող համակարգը պետք է մարդուն օգնի հաղթահարել աղքատությունը։

«Մենք ուզում ենք կախյալ, խեղճ, հուսահատ, փակուղում գտնվող քաղաքացուն օգնենք, որպեսզի դառնա արժանպատիվ, աշխատանքով իր վաստակը, իր բարեկեցությունը և քաղաքացիական իրավունքներին հասանելությունը ապահովող արժանապատիվ և հպարտ քաղաքացի»,-ասել է վարչապետը։

Կիսվել նյութով