Մամուլ

Աղմկահարույց տեսանյութերի հերոսները ձերբակալվել են․ նրանց դեպորտ են արել

Աղմկահարույց տեսանյութերի հերոսները ձերբակալվել են․ նրանց դեպորտ են արել

Երեկվանից տելեգրամյան ալիքներում տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են ռուս քաղաքացիները խուլիգանական վարք դրսևորում՝ ծաղրում մի տատիկի (ծաղկավառ) և երիտասարդ աղջկան և այդ ամենը նկարահանում: Ռուս քաղաքացիները մրգեր են նետել ֆրեշի վաճառողուհու ուղղությամբ, ծաղրելով տարեց կնոջը։

Ոստիկանությունից մեզ հայտնում են, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել և ձերբակալվել 2 օտարերկրացի քաղաքացիներ՝ կին և տղամարդ։

Bavnews.am-ի տեղեկություններով նրանք արդեն դեպորտ են եղել Հայաստանից:

Կիսվել էջում