Աշխարհ

Ալիևը կնոջ հետ այցելել է Լաչին

Ալիևը կնոջ հետ այցելել է Լաչին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` կնոջ Մեհրիբան Ալիևայի հետ ուրբաթ այցելել են Լաչինի շրջան։ Ալիևը մասնակցել է Միշնի և Ալխասլի փոքր հիդրոէլեկտրակայանների բացման արարողությանը և ծանոթացել Քելբաջար-Լաչին մայրուղու հատվածում իրականացվող աշխատանքներին։

Ալիևները մասնակցել են Լաչին քաղաքի մոտակայքում կառուցվելիք հյուրանոցային համալիրի հիմնարկեքի արարողությանը։

mehriban alieva

Նրանք մասնակցել են նաև Լաչինի շրջանի արդյունաբերական գոտում կահույքի գործարանի, «Խոչազֆիլմ» ստեղծագործական ստուդիայի նկարահանման տաղավարի, հիմնանորոգումից հետո Լաչինի շրջանի թիվ 2 միջնակարգ դպրոցի բացման արարողությանը։

Կիսվել էջում