Աշխարհ

Ալթայում ուղղաթիռ է անհետացել. որոնողական աշխատանքներին ներգրավվել են 160 փրկարար

Ալթայում ուղղաթիռ է անհետացել. որոնողական աշխատանքներին ներգրավվել են 160 փրկարար

Ավելի քան 160 փրկարար ողջ Սիբիրի ռեգիոնից ներգրավվել են Robinson R-66 ուղղաթիռի որոնողական աշխատանքներն իրականացնելու համար, որն անհետացել էր նախօրեին: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը` հավելելով, որ ուղղաթիռը նախնական տվյալների համաձայն կործանվել է Տելեցկի լճի մոտ:

Ուղղաթիռում եղել են ռեգիոնի փոխվարչապետ Անատոլի Բաննիխը եւ մասնավոր սեկտորը ներկայացնող ընկերությունների մի շարք ներկայացուցիչներ:

Նշվում է, որ ուղղաթիռը կործանվել է եղանակային վատ պայմաննրի պատճառով, քանի որ տվյալ տեղամասում խստիվ արգելվել է օրվա մութ ժամերին թռիչքներն իրականացնելը: Չի բացառվում նաեւ ուղղաթիռի օդաչուի կատարած սխալը որպես վթարի պատճառ:

Կիսվել էջում