Մամուլ

Ադրբեջանցիները կրակ են բացել իրենց մոտեցած ռուս զինծառայողների վրա, կան վիրավորներ (ֆոտո)

Ադրբեջանցիները կրակ են բացել իրենց մոտեցած ռուս զինծառայողների վրա, կան վիրավորներ (ֆոտո)

Երեկ հայտնել էինք, որ ռուս սահմանապահները փորձել են միջնորդել եղանակային վատ պայմանների պատճառով մոլորված պայմանագրային զինծառայողին ադրբեջանցիների վերասհսկվող տարածքից հետ վերադարձնելու համար։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ եղել է պայմանավորվածություն ռուսների ու ադրբեջանցիների միջև, ռուսական «ՈՒԱԶ» մակնիշի ամենագնացը՝ ռուսական դրշով և խաղաղապահի տարբերանշանով մուտք է գործել ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածք, որից հետո մեքենայի վրա ադրբեջանցիների կողմից կրակ է բացվել, ինչի հետևանքով ռուս երկու զինծառայող ստացել են մարմնական վնասվածքներ, և տեղափոխվել Գորիսի ԲԿ։

rus

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ  ՊՆ-ն հայտնել էր, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։

rus xaxaxapahner meqena 2

Այսօր հայտնի դարձավ, որ զինծառայողը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է:

Կիսվել նյութով