Մամուլ

Ռուս խաղաղապահները բանակցելու համար մոտեցել են Վերիշենի դիրքերին, ադրբեջանցիները կրակել են

Ռուս խաղաղապահները բանակցելու համար մոտեցել են Վերիշենի դիրքերին, ադրբեջանցիները կրակել են

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ազգային վերահսկողության համակարգ» ՀԿ նախագահ, պահեստազորի սպա Արթուր Գրիգորյանը։

«Ռուս խաղաղապահները փորձել են մոտենալ Վերիշենի ուղղությամբ դիրքերին, որպեսզի բանակցեն ադրբեջանցիների հետ և փորձեն վերադարձնել գերեվարված Մ. Գյուլնաբարյանին:

Այդ իսկ պահին ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ռուսական խաղաղապահների մեքենայի ուղղությամբ, նաև նռնակ են նետել՝ թեթև վիրավորելով մեկ ռուս խաղաղապահի:

Մինչ այժմ ոչ մի տեղեկություն գերեվարված Մ. Գյուլնաբարյանի մասին»,- նշել է նա։ 

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին մեքենայով սնունդ տեղափոխելիս մառախուղի պատճառով մոլորվել ու նախնական տվյալներով ադրբեջանական վերահսկողության տարածքում է հայտնվել զինծառայող Մ. Գ.-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Սյունիքում՝ Սև լճի տարածքում։

Կիսվել