ՄամուլՏեսանյութ

Ադրբեջանին առաջարկել ենք, որ մի քանի դիրք հետ քաշվեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք իրենց տարածքից․ Փաշինյան

Ադրբեջանին առաջարկել ենք, որ մի քանի դիրք հետ քաշվեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք իրենց տարածքից․ Փաշինյան

«Մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ»,- այսօր՝ Կառավարության նիստին, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընդ որում, պետք է արձանագրել նաև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքներն արագացնելու անհրաժեշտությունը՝ սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնող քայլերին զուգահեռ»,- նշեց նա։

«Գիտեք, իհարկե, որ մենք հանդես ենք եկել սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկով՝ որպես հետքաշման կողմոնորոշիչ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի և Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը»,- հայտարարեց վարչապետը։

zinvorner sahman

«Ուզում եմ իմանաք, որ բացի ամբողջական հետքաշումից մենք հանդես ենք եկել նաև տեղային հետքաշումների առաջարկներով, և այստեղ էլ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։

Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք մեր տարածքից։ Այսպիոսվ, երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը»,- նշեց նա։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում