Մամուլ

Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատրաստվում է Հայաստանի դեմ 50 միլիարդ դոլարի պահանջ ներկայացնել․ Դմիտրի Եվստաֆև

Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատրաստվում է Հայաստանի դեմ 50 միլիարդ դոլարի պահանջ ներկայացնել․ Դմիտրի Եվստաֆև

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Դմիտրի Եվստաֆևի խոսքերն է մեջբերել Արթուր Եղիազարյանը:

«Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատրաստվում է Հայաստանի դեմ 50 միլիարդ դոլարի պահանջ ներկայացնել։ Բայց նախապես սրա մասին շատ չեն խոսում, որ հայերին հանկարծակիի բերեն։

ալիև էրդողան

Հայերի զգոնությունը թուլացնելու համար խոսում են, իբր թե հարևանությունից և խաղաղությունից։ Իսկ Հայաստանում սխալը սխալի հետևից են կրկնում։

Ինչու՞ են ժամանակից շուտ մարդկանց պատրաստում խաղաղության, եթե Ադրբեջանում քննարկում են Հայաստանից ահռելի գումար պահանջելու, Զանգեզուրը պահանջելու մասին։ Հայաստանում պետք է մտածեն հակաքայլեր, որ հետո չկանգնեն փաստի առջև»:

Կիսվել նյութով