Ֆրանսիայի դեսպանատունը վիզա է տրամադրել տրանսգենդեր Լիլիթի ընտանիքին. Նարեկ Մալյան

Քիչ առաջ Նարեկ Մալյանն ուղիղ եթերով հայտարարեց, որ իր տեղեկություններով՝ Ֆրանսիայի դեսպանատունը վիզա է տրամադրել ԱԺ-ում ելույթ ունեցած տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ընտանիքին:

Վերջինս կտեղափոխվի ընտանիքի հետ միասին։

Հիշեցնենք՝ Լիլիթն իր աջակիցների հետ դատական գործընթաց էր սկսել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի դեմ։ Նրանք Նիկոլ Փաշինյանին, Մարդու իրավունքների պաշտպանին, ՄԱԿ ու Հայաստանում ԵՄ պատվիրակություն նամակներ էին ուղարկել։

Ավելի վաղ տրանսգենդեր Լիլիթը իր մասին պատմող տեսահոլովակում ասել էր, որ չի պատրասվում լքել Հայաստանը ոչ մի դեպքում։

Գնում եմ կենտրոնի բաժին

Gepostet von Narek Malyan am Sonntag, 14. April 2019