Մամուլ

Փաշինյանի երբեմնի աջակիցը միացել է ազատամարտիկներին

Փաշինյանի երբեմնի աջակիցը միացել է ազատամարտիկներին

Hraparak.am-ը գրում է․ «Խաչակիրներ» ջոկատի տղաները շարունակում են բողոքի ակցիա իրականացնել կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ՝ կապված Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

Նրանք մասնավորապես պահանջում են ՀՀ իշխանություններից քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի բացման համար, հորդում կառավարությանը անհրաժեշտության դեպքում զինել իրենց։

Նրանք մինչև երեկո՝ ժամը 18։00-ն ժամանակ էին տվել կառավարությանը։

Նրանք քիչ առաջ կրկին փակեցին Տիգրան Մեծ փողոցը, որից հետո լարված իրավիճակ է ստեղծվել, ոստիկանությունը անցավ գործի, փորձեց մարդկանց բերման ենթարկել։

Ազատամարտիկների ակցիային է միացել նաև Նելլի Միքայելյանը՝ Փաշինյանի երբեմնի ամենահայտնի աջակիցներից մեկը, որը սակայն վերջին շրջանում փոխել է վերաբերմունքը գործող իշխանությունների նկատմամբ, դարձել ընդդիմադիր։

«Էս տղերքին էս ու՞ր եք տանում, դուք իրավունք չունեք։ Վովային էիք ասում՝ Վովան սենց, Վովան նենց, հիմա էս ի՞նչ եք անում»,- ասաց Նելլի Կարապետյանը՝ դիմելով ոստիկանության ներկայացուցիչներին։

Նշենք, որ ազատամարտիկները քիչ անց պատրաստվում են ավտոբուսներով ճանապարհ ընկնել դեպի կոռնիձոր, նրանք սպասում են, որպեսզի քաղաքացիներից պատրաստակամություն հայտնեն մեքենա տրամադրել։

Կիսվեք էջում