Ցանկանում էին վերջինը լքել Արցախը, սակայն հրդեհը փոխեց պլանները․ 3-րդ երեխային սպասող կնոջ գաղթի պատմությունը
Ցանկանում էին վերջինը լքել Արցախը, սակայն հրդեհը փոխեց պլանները․ 3-րդ երեխային սպասող կնոջ գաղթի պատմությունը
News.am-ը գրում է․ Երրորդ երեխային սպասող 36-ամյա Անուշի համար Ստեփանակերտից Երեւան գաղթի ճանապարհը դժոխային էր։ Բեզինի պահեստի պայթյունից կիսաայրված ամուսնու կյանքը փրկելու համար դեպի Հայաստան ճանապարհը 2 օր է տևել, սակայն ապարդյուն, վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել:
«Հենց այդ իրիկունը, որ պայթյունը եղավ, մտածում էինք, որ ամուսնուս եղբայրն է այնտեղ եղել, գնացինք մանկական հիվանդանոց, որտեղ վիրավորներին էին տարել, փնտրում էինք, որ գտնեինք, սակայն բոլորն այրված մարդիկ էին, չէինք ճանաչում:
Հետո իջանք Հանրապետական հիվանդանոց, որտեղ էլ ամուսնուս գտա․ երեխաներս հորը ճանաչեցին: Նա ոստիկան էր, ծառայության մեջ էր, չգիտեի, որ նա ևս այնտեղ է եղել»,- News.am-ի հետ զրույցում պատմում է Անուշը:
Հանրապետական հիվանդանոցում, ինչպես պատմում է Անուշը, քաոս էր տիրում, բժիշկներ ու բուժքույրեր չկային, որ կարողանային օգնություն ցույց տալ այրված մարդկանց:
«Հիվանդանոցում մնացած բժիշկները խնդրում էին մարդկանց, որ իրենց օգնեին, վիրակապեին այրվածքներ ստացածներին: Ամուսնուս շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Հայաստան, երբ արդեն կոմայի մեջ էր: Մենք էլ հետեւից մեքենայով գալիս էինք, բայց մեքենաների խցանման պատճառով Գորիս հասնելը 2 օր տևեց:
Այնտեղ 2 ժամ պառկեցի, ասեցին՝ վիժման վտանգ կա, ցավեր ունեի, հետո տաքսիով հասա Էրեբունի հիվանդանոց, գիշերը մնացի այնտեղ, առավոտյան խնդրեցի բժշկուհուն, որ տեսնեմ ամուսնուս, մինչեւ վիրակապելու տանելը: Մտա, տեսա, դուրս եկա, հետո մահացավ»,- պատմում է Անուշն ու չի կարողանում զսպել արցունքները:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում