Մամուլ

Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը չի մասնակցելու փետրվարի 7-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ նիստին։

«Փետրվարի 7-ին նախատեսված է Երևանի ավագանու արտահերթ նիստ: Ես` Վարդան Ղուկասյանս, հայտարարում եմ, որ «Հանրային ձայն» ֆրակցիան չի մասնակցելու և քվորում չի ապահովելու այդ արտահերթ նիստի կայացման համար: Այս պահին կան շանտաժներ և ճնշումներ ավագանու անդամներից ոմանց վրա, որպեսզի այդ նիստը ամեն գնով կայանա:

Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ եթե «Հանրային ձայն»-ի որևէ անդամ տրվի այդ շանտաժներին և մասնակցի նախատեսվող արտահերթ նիստին, նա ոչ միայն ամենավերջին պարսավանքին կարժանանա իմ կողմից, այլև իր կարիերան կավարտի նույն օրը:

Իսկ շանտաժի լեզվով խոսող իշխանությունները թող լավ իմանան՝ ես շատ շուտով անձամբ եմ գալու իրենց ետևից»,- ասվում է Վարդան Ղուկասյանի տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք` փետրվարի 7-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ ավագանու մի խումբ ընդդիմադիր անդամներին մանդատներից զրկելու հարցով։

Կիսվեք էջում