Սիրուշո՝ «Գոզալ». Տեսահոլովակի պրեմիրեա
Սիրուշո՝ «Գոզալ». Տեսահոլովակի պրեմիրեա ։ Երգչուհին օրերս նշելով իր ամուսնության 10-րդ ամյակը՝ ներկայացրել է հարսանեկա զգեստներով ֆոտոշարք, որտեղ ամբողջության կրում էր իր «Պռեգոմեշ» արծաթյա զարդերի մեծ հավաքածուն։
Երգչուհի Արմինկան Սիրուշոյի Ինստագրամի էջում տեղադրված տեսահոլովակի մեկնաբանություններ բաժնում հետևյալ գրառումն է կատարել․
«Դիտեցի 2 րոպե տևողությամբ տեսահոլովակ, որի ընթացքում տակնուվրա եղան ներսիս՝ երբեք չքնող հայկական բջիջները… Հայ կինն՝ իր ողջ ուժով ու հմայքով՝ հայացքն Արարատին ուղղած՝ աշխարհին պատմում է իր՝ ով լինելու, իր մի կտոր հողի, իր եկեղեցու ու իր Գենի մասին։
Տեսահոլովակի էսթետիկայի ու նրբաճաշակության մասին պարզապես լռում եմ։ Օրհնվես դու, իմ շա՜տ սիրելի աղջիկ, որ նոր սերնդի աղջկան տանում ես իսկականի՝ մաքրամաքուր հայկականի ետևից»։
Տեսահոլովակը ստորև․ Սիրուշո՝ «Գոզալ».