Սպորտ

Մխիթարյանի ֆանտաստիկ նորամուտը «Ռոմա». մարզիչը գոհ է, երկրպագուները՝ նույնպես

Մխիթարյանի ֆանտաստիկ նորամուտը «Ռոմա»։ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան անդրադառնալով «Սասուոլոյի» հետ հանդիպման արդյունքներին, հայտնել է, որ գոհ է խաղից։ Այս մասին տեղեկանում ենք թիմի պաշտոնական էջից։

Նշենք, որ երեկ իտալական «Ռոման» Ա Սերիայի 3-րդ տուրում հաղթանակ տարավ «Սասուոլոյի» նկատմամբ՝ 4։2 հաշվով։ Երրորդ գոլի հեղինակը թիմի նորեկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն էր։

«Հույս ունեմ՝ սա մեր հաղթանակների սկիզբը կլինի։ Խաղի ժամանակ Վերետուի և Մխիթարյանի շնորհիվ գնդակը վերահսկելու հնարավորություններն ավելի շատ էին»,–ասել է Պաուլու Ֆոնսեկան։

«Ռոմա»-«Սասուոլո» խաղի առաջին գոլի հեղինակը Բրիան Կրիստանտեն է (12-րդ րոպե), երկրորդինը՝ Էդին Ջեկոն (19-րդ րոպե), երրորդինը՝ Հենրիխ Մխիթարյանը (22-րդ րոպե), չորրորդինը` Ջասթին Կլյուվերտը (33-րդ րոպե):

Կիսվել նյութով