Սիսիանում ինքնասպանություն գործած զինծառայողի կինը հղի է
Գրել էինք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, Սիսիանի զորամասերից մեկում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել։ Զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նախնական վարկածով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել։ Սիսիանի բնակիչներից մեկը (անունը չցանկացավ նշել) մեզ ասաց, որ դեպքը տեղի է ունեցել 12։00-ի սահմաններում, նրան գտել են զորամասի դիմաց, ինքնասպան է եղել ծնոտին 2 կրակոց արձակելու միջոցով։
Մեզ պատմեցին նաեւ, որ մահացածն ամուսնացած էր, կինը հղի է, ունեն հագուստի փոքր խանութ Սիսիանում: Իսկ թե ինչն է եղել նման քայլի պատճառը, դեռեւս պարզ չէ, քաղաքում շոկի մեջ են։


