Սինգապուրի ամենահին կառույցը Սինգապուրի հայկական եկեղեցին է (ֆոտո)

Սինգապուրի ամենահին կառույցը Սինգապուրի հայկական եկեղեցին է։

Եկեղեցին կառուցվել է 1834-1835 թվականներին։ Եկեղեցին օրհնվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի պատվին 1836 թվականի մարտի 26-ին։

Եկեղեցին Սինգապուրի ամենահին կառույցն է, գործում և պահպանվում է պետության կողմից։

Հայ եկեղեցին կառուցել է բրիտանացի ճարտարապետ Ջորջ Կոլմանը։ Նրա նախագիծը հատուկ հարմարեցված էր Սինգապուրի արևադարձային կլիմայի համար:

Հայերը Սինգապուրի առաջին բնակիչները չէին: Առաջին հայ վաճառականը այստեղ հայտնվեց միայն 1820 թ.-ին։ 1834 թ․-ին այստեղ արդեն կային 50 հայեր։

Սինգապուրի ամենահին կառույցը

Եկեղեցու շինարարությունն ավարտվեց 1836 թ.-ի մարտի 26-ին և եկեղեցին օծվեց ի պատիվ Հայ եկեղեցու առաջին հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի:

Սինգապուրում հայերի մեծ ներդրումը, ոչ միայն առևտրի զարգացման, այլև բրիտանական East India ընկերության կապերի ամրապնդման գործում դժվար է գերագնահատել: