Սպորտ

Մեդալս նվիրում եմ սահմանին ծառայող բոլոր հայ զինվորներին․ Սլավիկ Գալստյան (Տեսանյութ)

Մեդալս նվիրում եմ սահմանին ծառայող բոլոր հայ զինվորներին․ Սլավիկ Գալստյան։ Բրոնզե մեդալն ինձ համար իրական հաղթանակ է եւ այն նվիրում եմ սահմանին ծառայող բոլոր հայ զինվորներին։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը։

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանի «Բառիս Արենա» մարզապալատում տեղի ունեցավ 63 կգ քաշային կարգի մեդալակիրների պարգեւատրման արարողությունը։

Բրոնզե մեդալը քեզ համար հաղթանա՞կ էթե՞ դու ավելին կարող էիր։

Այս պահին ինձ համար բրոնզե մեդալն իսկական հաղթանակ է։ Ես համարում եմ, որ այս առաջնությունում ես երրորդն էի։ Ճիշտ է, եկել էի ոսկե մեդալ նվաճելու, այդ նպատակն ունեի, բայց ընդունում եմ, որ ես այժմ դեռեւս երրորդն եմ աշխարհում։

Ո՞ւմ ես նվիրում հաղթանակդ։

Նվիրում եմ սահմանում ծառայող բոլոր հայ զինվորներին։

Պարգեւատրման արարողության ժամանակ ի՞նչ զգացողություններ ունեիր։

Առաջին անգամ էի մեծահասակներում աշխարհի առաջնության մեդալակիր դառնում եւ հետաքրքիր զգացողություններ ունեի։ Հայրենիք եմ վերադառնում նոր՝ հաջորդ տարի ոսկե մեդալ նվաճելու նպատակով։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում