Մամուլ

Մոլորված զինծառայողը հայտնաբերվել է․ ՊՆ

Մոլորված զինծառայողը հայտնաբերվել է․ ՊՆ

ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, որը մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, այսօր որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է:

Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Bavnews.am-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Ավելի վաղ ՊՆ-ն տեղեկացրել էր՝ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում, նախնական տվյալներով, մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Մեկնարկել էին որոնողափրկարարական աշխատանքներ:

Կիսվել նյութով