Մամուլ

Զինծառայողը մեքենայով սնունդ տեղափոխելիս է եղել, մոլորվել է տեղանքում ու հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում․ ՊՆ

Զինծառայողը մեքենայով սնունդ տեղափոխելիս է եղել, մոլորվել է տեղանքում ու հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ից Bavnewsam-ին հայտնում են, որ անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ։

Մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։

Կիսվել նյութով